Ապրիլ-հունիս ամիսների եղանակի կանխատեսում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով` ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը` նորմայից ավելի:

Մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը նույնպես կլինի նորմային մոտ:

Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը ևս սպասվում է նորմային մոտ:

Նշենք, որ սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտումը կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել