Ավտոբուսային թիվ 13 երթուղու ուղեգծում ներառվել է նաև Սարի թաղը

Հաշվի առնելով մայրաքաղաքի Սարի թաղի ուղևորափոխադրման կազմակերպումը բարելավելու անհրաժեշտության մասին տարածքի բնակիչների խնդրանքը` Երևանի քաղաքապետարանը ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգիծը երկարացրել է մինչև Սարի թաղ, որի արդյունքում կապահովվի տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել