Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ, հաստատվել են խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը, Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։

Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել