Խորհրդարանական ընտրություններին «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության կողմից պատագամավորի թեկնածությունն է առաջադրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի, նա բավականին մեծ կապիտալ ունի:
Բաղդասարյանը Երևանի տարածքում հայտարարագրել է մեկ առանձնատուն, բնակելի տուն, արտադրական տարածք (0,004 հա), հողամաս (0,37109 հա) և մեկ բենզալցակայան:
Նրա տրամադրության տակ են գտնվում 3 մեքենաներ՝ «Toyota Land Cruiser» (4.20, 2002թ.), «Lexus LX-470» (2004թ.), «BMW Z-3» (1998թ.):
Ավագանու անդամը որպես աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից ստանում է 720.000 դրամ, իր սեփականություն հանդիսացող Մարիամ ՍՊԸ-ի շահաբաժնից՝ 11.300.000 դրամ: Բացի այս, նրա դրամական միջոցները կազմում են 120.000.000 ՀՀ դրամ և 130.000 ԱՄՆ դոլար: