ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 30.03.2017թ. հերթական նիստում ընդունվել է Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները և ծրագրերն իրականացնել մասնագիտացված պետական կառույցների հետ համատեղ:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է`
- Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանծրագրի շրջանակներում մասնագիտացված կազմակերպությանը պատվիրակել մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրի և չափի փաստագրման, գործարար ծրագրի պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականի գնահատման ու համապատասխան եզրակացության կազմման, ամսական առնվազն մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացման, ծրագրի շրջանակներում հող օգտագործողի հարկային գործակալի պարտավորություններից բխող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը աջակցելու գործառույթները, ինչն առավելագույնը կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը` գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացման տեսանկյունից:
- Կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելու նպատակով սահմանել և գործարկել գործատուներին միանվագ փոխհատուցման (պետական սուբսիդիայի) տրամադրման նոր ընթացակարգ, մասնավորապես՝ անհրաժեշտ էըստ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կատեգորիաների միանվագ փոխհատուցման չափերի սահմանում, գործատուների համար հրապարակային առաջարկների ներկայացում, պետություն-գործատու-անմրցունակ անձ եռակողմ պայմանագրերի և դրանց ժամկետների սահմանում, միանվագ փոխհատուցման տրամադրման համար առաջնահերթությունների սահմանում՝ ըստ շահառուների կատեգորիաների, արդյունքի վրա հիմնված ամբողջական մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրում:
- Հնարավորություն տալանմրցունակ անձանց ընդգրկվելզբաղվածության պետական ծրագրերում մեկից ավելի անգամ` տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ներգրավմամբիրականացնել գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիրը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրային որոշման 4-րդ կետի 4.1.3) ենթակետի պահանջը, ըստ որի նախատեսվում է ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում`
1) ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում,
2) շահառուների առաջնահերթությունների սահմանում,
3) զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում գործատուներիմասնակցության շրջանակների ընդլայնում՝ գործատուներին միանվագ փոխհատուցման տրամադրման ծրագրի նոր ընթացակարգերի սահմանման միջոցով,
4) ոչ նպատակային օգտագործված գումարների հետ վերադարձման մեխանիզմների ամբողջականացում:
Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել աշխատանքի էլեկտրոնային բորսա, ձևավորել տեղեկատվական հարթակ,որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորումունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն: