Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տեխնիկական պատճառով չեն գործում «Տեխնիկակական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ», «Առցանց հարցում», «Ազատ համարանիշների որոնում», «Հետևեք ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» և «Ուղիղ միացում» բաժինները: Աշխատանքներ են տարվում անսարքությունը վերականգնելու ուղղությամբ: Պատճառված անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: