Արդարադատության նախարարությունում վստահ են, որ պրոբացիայի ծառայության բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու նկատառումներից ելնելով հաճախ անհրաժեշտ է հավելյալ կադրերի ներգրավում: Տվյալ պարագայում, ինչպես և ցույց է տալիս միջազգային փորձի վերլուծությունը, կամավորների ինստիտուտի ներդնումը առավել արդյունավետ լուծում է:
Ելնելով վերոգրյալից, գործադիր ներկայացված նախագիծը համապարփակ կարգավորում է կամավորներին ներկայացվող պահանջները՝ սահմանելով հստակ չափանիշներ, որոնց անձը պետք է համապատասխանի Պրոբացիայի պետական ծառայությունում որպես կամավոր ներգրավվելու համար: Նախագծով կարգավորվում է տարիքային նվազագույն շեմը, սահմանվում են անհրաժեշտ անձնային հատկանիշները:
Նախագծով կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը:
Գործադիրը հաստատեց նախագիծը։