Չորս անձի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Կառավարության առաջիկա նիստին Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի։ Այս մասին ասվում է գործադիրի նոր որոշման մեջ, որը պետք է հաստատվի կառավարության փետրվարի 23-ի նիստին։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական թիմում հանդես եկող Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը, Հայկ Գալստյանը,  Ալեքսանդր Հովհաննիսյանը հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում: Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրանց տարկետում տալ մինչև 2019 թվականի  ամառային զորակոչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել