«Զվարթնոց» օդանավակայանից ժամանող և մեկնող չվերթներ են հետաձգվել

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայն ժամանող և օդանավակայանից մեկնող չվերթներ են հետաձգվել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Մեկնման և Ժամանման ցուցատախտակի տվյալներից:

Մեկնումներից ուշացել են՝ Երևան-Մոսկվա չվերթը, որն իրականացվելու էր առավոտյան ժամը 8:00-ին, կիրականացվի ժամը 12:00-ին, Երևան-Թեհրան չվերթը, որը պետք է իրականացվեր 10:15, մեկնումի ժամը դեռևս նշված չէ:

Ժամանումներից ուշացել են Թեհրան-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր 09:00-ին, սակայն տեղափոխվել է 21:00,  Թբիլիսի-Երևան երկու չվերթներ, որոնք 10:50-ի փոխարեն կիրականացվեն 12:30-ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել