Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -30, Ծաղկահովտում -28, Գավառում, Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում -26…-27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում -23…-24, Արարատյան դաշտում -18…-22 աստիճանի»:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել