Արագաչափերի տեղերը փոփոխվել են

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան էջի անդամները միմյանց տեղեկացնում են Աջափնյակ թաղամասում արագաչափի տեղի փոփոխության վերաբերյալ: Դավիթ Արղամանյանը գրում է. «Լենինգրադյան արագաչափի տեղը փոխել են։ Ուշադիր եղեք»:

Հիշեցնում ենք, որ ՃՈ-ն տեղեկացրել էր, որ 2017 թվականի փետրվարի 13-ից գործարկվելու է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում (թիվ 98 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի փոփոխություններ.
– Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 38 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 26 հասցեի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել