Վարչապետը որոշումներ է ընդունել՝ գործուղումների վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 15-ին ընդունել է մի շարք որոշումներ՝ գործադիրի անդամների գործուղումների վերաբերյալ:

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 20-22-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի)` Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև փոխգործելի էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման շրջանակում «EU4Digital: eHealth Network» խորագրով առաջին աշխատաժողովին մասնակցելու նպատակով: Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին:

Եվրասիական տնտեսական միության ֆարմակոպեական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ  դեղերի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն Տիգրան Դավթյանի,  դեղերի որակի հսկման լաբորատորիայի տնօրենի տեղակալ Լևոն Մելիքյանի և գրանցվող դեղերի բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Գաբոյանի 2017 թվականի փետրվարի 1-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են  2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը 2017 թվականի փետրվարի 20-22-ը գործուղվելու է Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) «Հանրային կառավարում՝ ներքին աուդիտն ու հսկողությունը կառավարման համակարգում որպես կարևոր տարր» խորագրով համաժողովին մասնակցելու համար:  Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միջազգային զարգացման հիմնադրամի դրամաշնորհի միջոցների հաշվին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղվելու է Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` GSMA շարժական աշխարհ համաշխարհային համաժողովի նախարարական ծրագրին մասնակցելու նպատակով: Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են  2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը 2017 թվականի փետրվարի 16-18-ը գործուղվել է Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդի 112-րդ հանդիպմանը մասնակցելու համար: Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը 2017 թվականի փետրվարի 15-17-ը գործուղվել է Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը և իրականացվելիք նոր ծրագրերի հեռանկարները քննարկելու համար:Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին:

Իրանի նանոտեխնոլոգիաների կառույցներ այցելելու և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի 2017 թվականի փետրվարի 11-13-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը 2017 թվականի փետրվարի 16-ին գործուղվել է Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), իսկ 2017 թվականի փետրվարի 16-17-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), համապատասխանաբար՝ Փարիզում միջազգային բազմավեկտորային ներդրումային ֆոնդի և Մոսկվայում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար անձնակազմերի հետ համագործակցության ծրագրերը քննարկելու համար: Գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել