Պետական գույքի կառավարման վարչությունում 2017թ փետրվարի 17-ին ժամը 10:00 Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստ է գումարվել հետևյալ օրակարգով՝
1. Գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարց
2. Նոր տնօրենի նշանակման հարց:
Խորհրդի նիստում որոշում է ընդունվել
1. տնօրենին` Գագիկ Կաֆյանին ազատել զբաղեցրած պաշտոնից,
2.Անդրանիկ Ադամյանին 1 տարի ժամկետով նշանակել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Միաժամանակ նորանշանակ տնօրենին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում իրականացնել ընկերության փաստաթղթերիև գույքի հանձնման–ընդունման աշխատանքներ և ներկայացնել ընկերության գործարար ծրագիր: