ՔԿՀ-ներից հայտնաբերվել և առգրավվել է ոգելից խմիչք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ

2016թ. ընթացքում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աչալրջության շնորհիվ կարճատև և երկարատև տեսակցությունների եկած քաղաքացիների, նրանց փոխանցած հանձնուքների, դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական խուզարկությամբ, նաև խցերի պլանային և ոչ պլանային ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 2505 լիտր ոգելից խմիչք, 674,1 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2200 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հավելենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կողմից հարուցվել է 46 քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել