Կոշիկի միջից թմրանյութ են հայտնաբերել

Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին: Վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված, իսկ փետրվարի 17-ին հիմնարկի խցերից մեկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերել են 0,6 գրամ դարչնականաչավուն զանգված և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել