Առողջապահության նախարարությունը դիմում է դեղարտադրողներին.
«Պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման հարցում լիազորված մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Վերջինս առաջնորդվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներով, մասնավորապես` թափանցիկությունը, մրցակցությունը, հրապարակայնությունը:
Դեղերի գնման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է 2017 թվականի ընթացքում պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերի կենտրոնացված գնումներն իրականացնել գնման բաց ընթացակարգով, որին կարող են մասնակցել դեղարտադրող և ներմուծող բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հայտարարվող մրցույթների պահանջներին:
ՀՀ առողջապահության նախարարությունը հրավիրում և խրախուսում է ակտիվորեն մասնակցել դեղերի ձեռք բերման մրցույթներին, որոնց վերաբերյալ հայտարարությունները (հրավեր և պայմաններ) պարբերաբար կտեղադրվեն ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am պաշտոնական կայքում»: