Երկու մեքենաներ են այրվել

Փետրվարի 15-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գյուղապետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 6-րդ փողոցի թիվ 49 տան դիմաց կայանված «ВАЗ 2107» մակնիշի 32 SP 752 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել` 16:15-ին:

***

Փետրվարի 15-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Fine» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:55-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 LV 679 պետհամարանիշով ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել