Պայթյուն Արծվանիստ գյուղում. տուժածն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի 20-րդ փողոցի թիվ 25 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն. տան (190 քմ) ընդհանուր պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափերի ճաքեր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ա. Շ.-ը այրվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել