Ատեստավորման գործընթաց՝Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ փետրվարի 15-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը:  Գործընթացին մասնակցում է թվով 11 հարկադիր կատարող, որոնց ատեստավորումը հետաձգվել էր, և որոնք սահմանված կարգով անցել են վերապատրաստման դասընթացներ: Հայտնում են ԴԱՀԿ ծառայությունից:

Նշենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, ըստ որի՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել