Մի բան պարզ է, խոսքը գնում է 97 մլն. դրամի կորստի մասին, որն առաջացել է 2012 և 2013թթ. ժամանակ. Մելանյա Առուստամյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

ՓՊ խորհրդի անդամի ընտրություններին իր թեկնածություն առաջադրած Մելանյա Առուստամյանը պատասխանել է մեր հարցերին.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Ես կարևորում եմ փաստաբանի անկախությունը և մասնագիտական հեղինակությունը և նպաստելու եմ   փաստաբանի  անկախության և հեղինակության բարձրացմանը: Նպաստելու եմ նաև «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» որոշ դրոյթների վերանայմանը: Պայքարելու եմ  ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծով   առաջարկվող այն լուծումների  դեմ, որով առաջարկվում է քրեականացնել,  «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» որոշ կանոններ,  քանի որ դա լուրջ վնաս կարող է հասցնել փաստաբանի անկախությանը:

Իմ գործունեությամբ նպաստել  և նպաստելու եմ մարզերում  փաստաբանության  զարգացմանը: Անհրաժեշտ է  հավասար պայմաններ  ստեղծել  մարզերի  փաստաբանենրի համար, օրինակ  առաջարկելու եմ «Փաստաբանների  վերապատրաստման կարգում» ամրագրել, յուրաքանչյուր մարզում տարեկան առնվազն 24 ժամ վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեև  և վերապատրաստմանը որպես դասընթացավար ներգրավեն տեղի փաստաբաններըին: Անհրաժեշտ է զարգացնել մարզային համակարգողների ինստիտուտը:

Նպաստելու եմ  հանրային պաշտպանության զարգացմանը:    Վերջին տարիներին աճել է  հանրային պաշտպանություն ստացող շահառուների թիվը: Դրանք պայմանավորված են մի քանի պատճառներով, արդարադատության շահով  աղքատության աճով,  հանրային պաշտպանների մասնագիտական որակի բարձրացմամբ։ Առաջարկելու եմ  ՀՊԳ-ն բեռնաթափելու և այլ փաստաբաններին ևս հանրային պաշտպանություն իրականացնելու  հնարավորության  մեխանիզմներ:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Ֆինանսական կորուստները եղել են նախկին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի պաշտոնավարման ժամանակ։ Ռուբեն Սահակյանի կողմից ՓՊ-ի գույքը հանձնելու ժամանակ այս փաստը թաքցվել է Արա Զոհրաբյանից և խորհրդից։ Ես չգիտեմ Ռուբեն Սահակյանը տեղյակ է եղել, թե իրենից էլ են թաքցրել, չեմ կարող ասել։ Բայց մի բան պարզ է, խոսքը գնում է 97 մլն. դրամի կորստի մասին, որն առաջացել է 2012 և 2013թթ. ժամանակ։ Սա 10 000 դրամի կորուստ չէր, որ աննկատմնար: Սա առանձնապես խոշոր չափի գումարի կորուստ էր, որը լուրջվնաս է հասցրելՓաստաբանների պալատին: Ցավում եմ, որ այս վիճակի մեջ ենք հայտնվել։ Մեր փաստաբանների քրտինքով աշխատած անդամավճարները ոչ ոք չի կարող մարսել։

Այդ 97 մլն. ՀՀ դրամով մենք այսօր լուրջ սոցիալական հարցեր կլուծեինք փաստաբանների համար, մասնավորապես կօժանդակեինք բուժման և օգնության այլ կարիք ունեցող փաստաբաններին, կարող էինք գնել հանգստյան տուն փաստաբանների համար անվճար հանգիստը կազմակերպելու համար և այլն։ Ինչու չէ, կարող էինք անդամավճարների չափն իջեցնելու քաղաքականություն մշակել։

Հետագա լուծումը այսպես եմ տեսնում։ Պետք է այս գործով ամեն ինչ անենք, որ քննությունն անցնի օբյեկտիվ և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և վերականգնվի պատճառված վնասը։ Փաստաբանների պալատը ճանաչված է տուժող։ Կառաջարկեմ ՓՊ նախագահին, ինձ նշանակել տուժողի ներկայացուցիչ։

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Պալատի փաստացի հավաքագրվող բյուջեն տատանվում է տարեկան 70-90 մլն. ՀՀ դրամ։ 2014թ. կայքում հրապարակվում են պալատի եռամսյակային ծախսերի մասին հաշվետվություններ, ինչպես նաև տարեկան կատարողական հաշվետվություն։ Այս թափանցիկ վարքագիծը որևէ օրենքով պարտադրված չէ, բայց պալատի նախագահը և խորհուրդը գործում են թափանցիկության ռեժիմով։

ՓՊ-ում ստեղծվել է ֆինանսական տնօրենի հաստիք։ Ընդունվել է ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման կարգ, որով սահմանվել են ՓՊ տարեկան բյուջեի նախագծի կազմման, կատարման, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման (գնման), պահեստավորման, բաշխման, դրամարկղային և բանկային գործառնությունների, ինչպես նաև այլ ֆինանսատնտեսական միջոցառումների կազմակերպման և իրականացման ընթացակարգը և վերահսկման հետ կապված հարաբերությունները։

Պալատը միշտ արձագանքել է փաստաբանների քննադատություններին և նույնիսկ ֆինանսական հարցով քննարկում է կազմակերպել, երբ մի քանի փաստաբաններ հարցեր բարձրացրեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել