Խստագույնս զգուշացնում եմ բոլորին. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը շնորհավորեց ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ապա հատուկ հայտարարություն արեց այն մասին, որ մամուլում  հրապարակումներ կան, որ գերատեսչությունների ու մարզային կառույցների ղեկավարները ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են նախընտրական քարոզչության համար.

Վարչապետը հորդորեց զերծ մնալ նման քայլից. «Խստագույնս զգուշացնում եմ բոլորին, որ նման գործողությունները կլինեն արջի ծառայություն` անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են»:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել