Կներդրվի պետական գնումների մասնակի կենտրոնացված համակարգ

Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարությանը ներկայացրեց պետական գնումների կենտրոնացված մասնակի ներդրմանն ուղղված կառավարության որոշման նախագիծը: Գործադիրի անդամները հաստատեցին:

Նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը էլեկտրոնային դարձնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 11/02/2016թ. թիվ 110-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջները ապահովելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս գնումների մասին օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն, պատվիրատուները ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը: Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով:

ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը:

Այս կապակցությամբ ներկայացված Նախագծով սահմանվում է`

  1. ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակներում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ.
  2. կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից լիազորված պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ.
  3. կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին.
  4. կներդրվի որոշակի ժամանակահատվածը մեկ շուկայում տվյալ ապրանքի և ծառայության համար գործող շուկայական գնի որոշման և դրա հիման վրա գործող պայմանագրերի գների վերանայման մեխանիզմ, որն իր դրական ազդեցությունը կթողնի բյուջեներում այդ ապրանքների նախահաշվային արժեքների որոշման գործընթացի վրա.
  5. 5. առաջարկել հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններ չհանդիսացող այլ պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին գնումների կազմակերպման ժամանակ առաջնորդվել սույն որոշման պահանջներով:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է`

  1. մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը, նկատի ունենալով, որ այս պարագայում գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով, պայմանագիրը կշնորհվի ըստ էության ոչ շուկայական մեխանիզմով՝ անհավասար մրցակցության պայմաններում, առկա է վտանգ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղեկատվությունը կարող է արժանահավատ չլինել, մասնակցին կտրվի նախապատվություն, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ՝ ոչ ԵԱՏՄ ռեսուրսների օգտագործմամբ: Միաժամանակ ընդունելի համարելով ներքին արտադրության խթանման անհրաժեշտությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ վարչապետի հանձնարարականով հանձնարարել պատվիրատուներին պետության կարիքների համար գնումների կատարման ժամանակ հնարավորին ճշգրտել գնման առարկաների տեխնիկական բնութագրերը՝ ներմուծվող ապրանքները տեղական արտադրության ապրանքներով փոխարինելու համար, իսկ ընտրանքի հնարավորության դեպքում ձեռք բերվեն բացառապես տեղական արտադրության ապրանքներ.
  2. սահմանել, որ մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով` գործող կարգով նախատեսված ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի փոխարեն: Նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնակցի հայտով ներկայացվող գնային առաջարկում ներառվում է կանխատեսվող շահույթը, որը պայմանագրի կատարման ընթացքում տարբեր գործոններով պայմանավորված կարող է ենթարկվել փոփոխությունների:
  3. 3. էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների համար պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացը դարձնել էլեկտրոնային.
  4. 4. թղթային եղանակով իրականացվող գնման գործընթացների ժամանակ չկիրառել հայտերում ներառվող փաստաթղթերի կնքման պահանջը, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության 11/02/2016թ. թիվ 110-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով,

5. կանոնակարգել ՀՀ կառավարության 10/02/11թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ժամանակ առաջացած որոշ խնդիրներ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել