Այսօր կառավարության նիստին հաստատվեց կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հարցը, որի համաձայն կառավարության պահուստայաին ֆոնդից նախարարությանը կհատկացվի 12 միլիարդ դրամ՝ «Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում գլխավոր կապալառու հանդիսացող «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավարությունների մարման նպատակով:
Համաձայն որոշման՝ կրթության և գիտության նախարարությանը տրամադրվող 1,200,000.0 հազ. դրամ գումարը կարող է օգտագործվել բացառապես վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերի գծով հետևյալ ուղղություններով.
- Ապրանքների ներմուծման գործարքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային հայտարարագիրը,
- Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց ապրանքները մատակարարողներին, աշխատանքներ կատարողներին, կամ ծառայություններ մատուցողներին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում ապրանքներ մատակարարողների, աշխատանքներ կատարողների կամ ծառայություններ մատուցողների կողմից օրենքով սահմանված կարգով դուրս գրված և երկկողմանի հաստատված (վավերացված) հարկային հաշիվները,
- «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի մոտ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված (օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում արտացոլված) շահութահարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկը: