Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հունվարի 17-ին դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ներկայացրել առաջարկներ, որոնք ուղղված էին հակակոռուպցիոն արդյունավետ պայքարին:
Այս առաջարկների թվում էր նաև սոցիալական ապահովության ոլորտը՝ որպես թիրախային ոլորտ, ընդգրկել 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում և մասնագիտական ՔՀԿ–ների և փորձագետների հետ համագործակցությամբ մշակել ոլորտի 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը:
Իսկ այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս նույնպես մատնանշեց այս ոլորտում առկա խնդիրները և իր համաձայնությունը հայտնեց վերոնշյալ հարցի վերաբերյալ: