Հուշարձանի պահպանության գոտին անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի ԱՄԷ դեսպանությանը

Կառավարության փետրվարի 9-ի նիստի օրակարգային հարցերից է  Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող 369,75 մ2 մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը` դեսպանի կեցավայրի տեղակայման համար՝ պահպանելով փոխադարձության սկզբունքը: Հարցը ներկայացվելու է ԱԳՆ-ի կողմից

Այս որոշման նախագիծը հիմնավորվում է այսպես. «Արաբական Միացյայ Էմիրությունների դեսպանությունը ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 45-Ա որոշման համաձայն գնել է Երևան քաղաքի Ազատության 1/16 հասցեում գտնվող 0, 184066 հա մակերեսով հողամասը՝ դեսպանի կեցավայրի համար: Հողամասը գտնվել է պարսպապատված վիճակում: Հողամասը ձեռք բերելուց հետո դեսպանատան շենքը նախագծելու համար կատարվել են գեոդեզիա և սահմանների ճշգրտում, ինչի արդյունքում պարզվել է, որ դեսպանատան կողմից ձեռք բերված տան պարիսպների ներսում տան առջևի և աջ հատվածում կա մոտ 587,62 մ2 տարածք, որր գրանցված չէ սեփականության վկայականում և չի համապատասխանում տան հատակագծին, չնայած, որ գտնվում է կառուցապատված պարսպի ներսում: Դրա փոխարեն տան ձախ կողմում կա տարածք, որր սեփականության վկայականով պատկանում է դեսպանությանը, սակայն պարսպից դուրս է և այնտեղ կառուցված է ավտոճանապարհ:

Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան վերոնշյալ հողատարածքները փոխանակելու հարցով, ինչի արդյունքում հողամասի ընդհանուր 587,62 մ2 տարածքից 217,87 մ2 տարածքն արդեն իսկ փոխանակվել է, իսկ մնացած 369,75 մ2 տարածքը հանդիսանում է հուշարձանի պահպանության գոտի, որն էլ կտրամադրվի անհատույց օգտագործման իրավունքով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 369,75 մ2 հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել Արաբական Միացյալ Էմիրություններին»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել