Վարչապետը գործուղումների ծախսերի վերաբերյալ որոշումներ է ընդունել

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 7-ին որոշումներ է ընդունել գործուղումների վերաբերյալ.

Ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը փետրվարի 8-10-ը գործուղվել է Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:

Նրա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանին նվիրված ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը եղել է  Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) և նրա  գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել