Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալության թղթակիցը, ով գտնվում է Բաքվի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջանին:
Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքների նրան կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ: