Երևանի ավագանու անդամները փետրվարի 14-ի նիստին քննարկելու են գույքահարկի արտոնությունների սահմանման նախագիծը:
Համաձայն նախագծի՝ գույքահարկի որոշակի վճարներից կազատվեն «Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ն, «Հայաստանի նկարիչների միավորում»ՀԿ-ն, «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ն, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ն, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ն և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում»: