Հայտարարություն սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծվող հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» և Երևանի քաղաքապետի 2017թվականի հունվարի 16-ի N49-Ա որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները` համայնքային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընդունում է դիմումներ:

Հիշյալ որոշումների համաձայն՝ համայնքային հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից:

Համայնքային հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել համայնքային հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:

Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել համայնքային հանձնաժողովի կազմում, եթե՝
– կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
– տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն,
– կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,
– կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին,
– կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:
Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները համայնքային հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Երևանի քաղաքապետին ներկայացնեն դիմում (ձևը կցվում է):

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017 թվականի փետրվարի 26-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել Երևանի քաղաքապետարան (Արգիշտի 1, Բյուզանդի 1/3՝ Մեկ պատուհան)՝ կամ այն ուղարկել Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], (էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել