ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները`
- «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ,
- «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա,
- «Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
- «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ»,
- «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
- «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: