Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է ավտոճանապարհների մասին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով փետրվարի 6-ի ժամը 10-ի դրությամբ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցելի է Արարատ-Սիսիան-Գորիս ճանապարհատվածը:
Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել