Երկրաշարժ՝ ՀՀ տարածքում

Փետրվարի 5-ին, ժամը 07.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ փետրվարի 05-ին, տեղական ժամանակով ժամը 07.04-ին (Գրինվիչի ժամանակով` 03.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.150 և արևելյան երկայնության 46.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմ. գոտի, Քաջարան քաղաքից 8 կմ դեպի արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ԱԻՆ-ից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել