ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ստացա քաղաքացիներին անհնագստացնող ապատեղեկատվություն, թե իբր պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել մինչև 2017թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-ը:
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Կենտրանական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են 06.02.2017թ.-16.02.2017թ.՝ մինչև ժամը 18.00:
Այսինքն, նշված ժամանակահատվածում նույնպես քաղաքացին իրավունք ունի դիմելու անձնագրային ծառայություն կամ Անձնագրային և վիզաների վարչություն՝ վերը նշված տեղեկանքը ստանալու համար»: