Այսօր կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բիզնեսի զարգացմանը, տնտեսական ներդրումների աճի ապահովման վերաբերյալ:
Նա նշեց, որ պետք է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն հարկերից, տուրքերից խուսափելու հանցակազմի հստակեցման մասով: Միևնույն ժամանակ իրավապահ մարմիններին հանձնարարեց հանցավորության դեմ պայքարում հայեցողական լիազորություններն իրականացնել հնարավորինս խուսափելով տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին խոչընդոտելուց:
«Բիզնես խարխլող կամ այլ վատթարացնող հարկադրական միջոցները ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում»,- ասաց վարչապետը: