Փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն: