Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրիրը և խնդրեց հավանություն տալ դրան:
Ծրագրի հիմնավորման հատվածից տեղեկանում ենք, որ այն պայմանավորված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, համակարգ-ման, կադաստրային գրանցամատյանի ստեղծման և վարման, դրանց տրամադրման մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև հուշարձանների կադաստրի՝ ՀՀ կադաստրային միասնական համակարգ ներմուծման և ընդհանրական տեղեկատվության ապահովման անհրաժեշտությամբ:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զգալի մասի, դրանց զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիներին առնչվող տվյալների բացակայությունը կադաստրային քարտեզներում, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռներում պատմական և մշակութային հողերին վերաբերող տվյալների անճշտությունները, պետական սեփականություն հանդիսացող հուշար-ձանների և դրանց տարածքների սեփականության իրավունքի գրանցման և սեփականության գույքային իրավունքի վկայականների ձեռքբերման գործընթացի բացակայությունը, հուշարձանների սեփականատերերի (վարձակալների, օգտագոր-ծողների) վերաբերյալ տվյալների ճշտումը, հուշարձանների հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, պահպանական գոտի, ներդիրներ, ցուցակներ) լրամշակման և ճշգրտման անհրաժեշտությունը, արդի տեխնոլոգիաների զարգացման` մասնավորապես քարտեզագրական նյութերի թվային համակարգին անցնելը, ինչպես նաև պետական կադաստրի բնագավառում կիրառվող ձևաչափերին համապատասխանեցնելը ներկայում առաջնահերթություն են և պահանջում են համապատասխան լուծում, ինչն էապես կնպաստի հուշարձանների պահպանության բնագավառի գույքային հարաբերությունների կանոնակարգմանը, կնվազեցնի թույլ տրվող խախտումները, հնարավորություն կընձեռի նոր մեթոդաբանությամբ իրականացնել հուշարձանների կադաստրային գնահատումը:
Նախագծով էապես կկանոնակարգվի հուշարձանների պահպանության բնագավառին վերաբերող գույքային հարաբերությունները, նվազագույնի կհասցվեն թույլ տրվող իրավախախտումները, հնարավորություն կընձեռնվի նոր մեթոդաբանությամբ իրականացնել հուշարձանների կադաստրային գնահատումը, կապահովվի հուշարձաններին վերաբերող տվյալների տրամադրման մատչելիությունը:
Ծրագրի համար պահանջվող ֆինանսավորումը կիրականացվի նախարարությանը հատկացվելիք՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ և կապահովվեն հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ներդրման, փաստաթղթերի կազմման գործառույթի ընդլայնման և վարման համար անհրաժեշտ ձեռք բերվելիք մեքենասարքավորումների և ծրագրերի գները (ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ)
N/ N | Անհրաժեշտ սարքավորումներ և ծրագրեր | Արժեքը՝ ԱՄՆ դոլար | Արժեքը՝ ՀՀ դրամ (հազ.) |
1. | GPS ռովեր կայան (1 հատ) | 10 460 | 5000.0 |
2. |
Էլեկտրոնային տախեոմետր (1 հատ)
|
11 300 | 5400.0 |
3. |
Համակարգչային սերվեր (1 հատ)
|
3 000 | 1435.0 |
Ընդամենը՝
|
24 760 | 11835.0 |