Ամբաստանյալի աթոռին է հայտնվել տարեց կնոջը վարձավճարով խնամողը:
Մեղադրական եզրակացութայն համաձայն Էլմիրա Դավթյանը շաբաթական 25.000 դրամ վարձավճարով խնամել է ինքնուրույն տեղաշարժվելուց զրկված կնոջը: Աշխատանքի անցել է «Գինդ» շաբաթաթերթով հրապարակված տեղեկատվության միջոցով: Հայտարարությունը տարածել էր կնոջ նախկին ամուսինը, ում հետ էլ մեղադրյալը ծանոթացել է 2014թ. մարտի 14-ին, իսկ հաջորդ օրվանից անցել աշխատանքի:
Դավթյանը կնորտ խնամել է մինչև 2014թ. ապրիլի 4-ը: Այդ ընթացքում բնականաբար անարգել մուտք է ունեցել բնակարան և գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ ընդհանուր 295.000 ՀՀ դրամի գույք:
Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությմաբ:
Որպես իրեղեն ապացույց առգրավվել են սեղանի ծածկոց, 2 ծաղկաման, վարագույր, 1 զույգ ոսկյա ականջողեր, կզաքիսի բնական մորթուց կանացի մուշտակ, մուտքի դռան փական՝ բանալիով:
Մեղադրյանի նկարմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: