Հունվարի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, որի համաձայն, ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 33.1-րդ կետում «83» թիվը փոխարինվել է «79» թվով:
Նշենք, որ 1998 թվականի հիշյալ որոշումից տեղեկանում ենք, որ խոսքը վերաբերում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը։
Իրավաբան․net