Իսրայելի Երուսաղեմ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Լրատվամիջոցները փոխանցում են, որ բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Ոստիկանությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին, որի հետևանքով 15-ից ոչ պակաս մարդ վիրավորվել է, նրանցից 4-ը մահացել են:
Նշվում է, որ վարորդի վրա կրակ է արձակվել, նա վիրավորված է: Այս մասին գրում է NTV-ն:
Israel News Online-ից էլ տեղեկանում ենք, որ ահաբեկիչը արաբ է: