Նախագահ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են ԱԺ պատգամավորներ.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Խորհրդարանական ակտիվ գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Հեգելի Ավետիսյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:
Մեկ այլ հրամանագրով՝
«Խորհրդարանական ակտիվ գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Վաղինակի Մելիքյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»: