Դա շղթայական էր. հաշմանդամության կարգի որոշման հարցում կոռուպցիոն սխեմա է գործել

Մենք կոչված ենք իրականացնելու այն գործողությունները, որոնք բխում են գործող օրենքից, ոչ թե ծանոթների, ընկերների և պաշտոնյաների շահերից: Դեկտեմբերի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը՝ վստահեցնելով, որ երբեք չի լինում, որ անարդար որոշում կայացվի:

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին ԱԱԾ-ից հայտնեցին, որ Արմեն Սողոյանը և գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արման Պետրոսյանը ձերբակալվել են կաշառք ստանալու կասկածանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:

Այս սխեմայի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան, ընդ որում՝ ասոցիացիա դիմած քաղաքացիները դատարաններում հաղթել են և վերականգնել իրենց իրավունքները:

Վառ ապացույց է անժամկետ հաշմանդամության կարգ ունեցող Հրաչյա Ավետիսյանի և նրա կնոջ՝ Արմենուհի Առաքելյանի պայքարի պատմությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել