Տու-154 ինքնաթիռի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել

Հիշեցնենք, որ Սոչիից Սիրիա թռչող ռազմական Ту-154 ինքնաթիռը 05:40-ին՝ թռիչքից րոպեներ անց կորել է ռադարների տեսանելիության դաշտից:

Ինքնաթիռում 91 անձ է եղել, որից 8-ը եղել են ինքնաթիռը սպասարկող անձնակազմը, երաժիշտներ, որոնք մեկնում էին Ամանորյա համերգի, «НТВ» և «Звезда» ռուսական հեռուստաընկերությունների 9 լրագրողներ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:

Արդեն հայտնաբերվել են 4 զոհվածների մարմինները:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել