Սոչիից Սիրիա թռչող ռազմական Ту-154 ինքնաթիռը 05:40-ին՝ թռիչքից 20 րոպե անց կորել է ռադարների տեսանելիության դաշտից:
Ինքնաթիռը Սոչիի օդանավակայան է իջել վերալիցքավորման համար: Այն ուղևորվում էր դեպի աթաքիա:
Ինքնաթիռում 91 անձ է եղել, որից 8-ը եղել են ինքնաթիռը սպասարկող անձնակազմը, երաժիշտներ, որոնք մեկնում էին Ամանորյա համերգի, «НТВ» և «Звезда» ռուսական հեռուստաընկերությունների 9 լրագրողներ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները: