Հատուկ քննչական մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Մեր տեղեկություններով նա առաջիկայում կանցնի նոր աշխատանքի:
ՀՔԾ-ում մամուլի քարտուղարի պաշտոնին է նշանակվել Մարինա Օհանջանյանը, մեզ հետ զրույցում նա ասաց, որ նշանակումը կատարվել է դեկտեմբերի 21-ին:
Իրավաբան.net