Վարդան Արամյանը չի պատրաստվում ասել, որ նախորդ կառավարությունը ամբողջությամբ ձախողել է: Այսօր իր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ պետք է առաջ նայել:
Նա նշում է, որ 2017թ. համար կայունություն ապահովել, նոր գնալ վերև. «Ես որպես նախարար պետք է ամեն ինչ անեմ, որ եթե ես չլինեմ՝ դուք լինեք, որովհետև ես այս երկրում եմ ապրելու, ձեզ համար պրոբլեմ չստեղծեմ, որ վաղը չէ մյուս օր մենք բոլորս միասին ընկնենք ծուղակի մեջ»:
Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար նախարարության համար առաջնահերթություն են լինելու տեղեկատվական տեխնոլոգիաները, ավտոմատացումները՝ բյուջեի պլանավորման մեջ և այլն:
Նախարարն իր այսօրվա ասուլիսի ժամանակ կարևորեց գնումների էլեկտրոնային հարթակը, ըստ նախարարի տվյալների՝ 2016 թվականին ընդլայնել է բոլոր պատվիրատուների քանակը. «Մեկ անձից կատարվող գնումներում կա լավ բարելավում և էական առաջընթաց: Մենք այստեղ խիստ պահպանողական ենք լիենլու և մեկ անձից կատարվող գնումները նույնպես տեղափոխելու ենք էլեկտրոնային հարթակ»,- նշեց բանախոսը:
Այսօր նախարար Վարդան Արամյանը նույնպես անդրադարձավ նաև ապօրինի հարստացման և պաշտոնյաների համար անկանխիկ գործարքներ անելու սահմանափակման նախագծերին:
Վարդան Արամյանը նշեց, որ անընդհատ կոռուպցիայի մասին են խոսում և թե ինչպես կարող են դրա դեմ պայքարել: Նա անդրադարձավ ԱԺ այս նստաշրջանին ընդունված օրենքներին՝ ապօրինի հարստացման քրեականացման դեմ պայքարին, անկանխիկի գործառույթներին` կարևորելով այդ օրենսդրական փաթեթները. «Ազգային ժողովի ընդունած երեք օրենքները թուլացնելու են կոռուպցիայի դրսևորումները և բարձրացնելու են հաշվետվողականությունը»,- ընդգծեց նախարարը: