3,7 մլն եվրո կտրամադրվի ընտրական գործընթացի արդյունավետության ապահովման համար

Կառավարությունն այսօր թույլատրեց ՀՀ կառավարության աշխատակազմին իրեն սպասարկող` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել հատուկ դեպոզիտային հաշիվ՝ «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» Ֆինանսավորման համաձայնագրի ֆինանսավորման միջոցների ստացման նպատակով:

Նոր որոշմամբ սահմանվում է նաև, որ նախատեսված դեպոզիատային հաշվում կուտակվող միջոցներից՝ 3,7 մլն եվրոյի չափով գումարները՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից տնօրինվում են առանց նախահաշիվների, որից 1,7 մլն եվրոն փոխանցվելու է Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրին՝ Հայաստանում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի կողմից համակարգելու նպատակով մեր երկրի ծախսերը համաֆինանսավորելու նպատակով, իսկ 2 մլն եվրոյի չափով գումարներն ուղղվելու են ՀՀ ընտրական գործընթացների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել