Մեքենաներից կատարված գողությունների դեպքեր են արձանագրվել. ի՞նչ պետք է իմանալ

«Մեքենայի ապակին կոտրել են, պայուսակս տարել մեջը միայն հեռախոսս, տաս դրամ անգամ չի եղել»,- այսօր առավոտյան նման գրառում է իր ֆեյսբուքյան էջում կատարել լրագրող Հասմիկ Համբարձումյանը և հրապարակել լուսանկար:

Նման գրառումներ սոցիալական ցանցերում առաջին անգամ չէ, որ արվում են: Վարորդի ընկեր ՀԿ ղեկավար Տիգրան Քերյանի ավտոմեքենան նույնպես վերջերս կողոպտել էին, ձեռագիրը նույնն էր,  գողացել էին իրեր մեքենաների մեջ և պահեստամասեր, ընդ որում՝ սա արդեն երկրորդ անգամ: Քրեական գործը կարճվել է, քանի որ անձին ոստիկանները չեն կարողացել հայտնաբերել:

tigran_1478«Եթե ոստիկանները պարբերաբար հայտնաբերեն գողերին, կարծում եմ՝ իրավիճակ կփոխվի: Մյուս խնդիրը կապված է բանտերի հետ, այնտեղ ի՞նչ է կատարվում, քրեակատարողական հիմնարկներում տեղ չի լինում, մարդկանց բաց են թողնում, դե գործ էլ չկա, աշխատանք չկա, մի կերպ պետք է ապրեն այդ մարդիկ, ամենահեշտ տարբերակն էլ նրանց համար դա է՝ գողությունն է: Դրա համար պետք է քրեակատարողական հիմնարկներում դաստիարակչական աշխատանքները լիարժեք կատարվեն»,- նշեց մեր զրուցակիցը՝ կասկած հայտնելով առ այն, որ քաղաքում մշտապես ավելանում են :

Նա նաև շեշտում է, որ հարկավոր է վարչական շրջանների ղեկավարները արդյունավետ աշխատեն և համապատասխան կայանատեղիներ ստեղծեն, որոնք կհսկվեն ու ապահով կլինեն:

Հասմիկ Համբարձումյանի մեքենայից գողացել են նրա հեռախոսը, լրագրողի գրառման ներքո մի քանի քաղաքացիներ առաջարկել են դիմել ոստիկանություն, մյուսները թերահավատ են այդ հարցում. «Միայն ես 4 հոգի գիտեմ, որ ոստիկանության միջոցով տարիներ շարունակ հեռախոս են փնտրում ու չեն գտնում: Ինձ էլ դաս լինի, որ պայուսակս այլևս մեքենայում չթողնեմ»,- գրել է նրանցից մեկը:

Թեև այս դեպքերով ոստիկանությունն առաջընթաց չի արձանագրել, սակայն օրինակ՝ շունիկ փնտրելու գործում հաջողակ են, ինչպես երևում է ոստիկանության տեսանյութում՝ ոստիկանները արագ մոբիլիզացնում են ուժերն ու հայտնաբերում շունիկներին:

dsc09200-copy-440x293-2Իրավաբան, փորձագետ Մարատ Ատովմյանը հիշում է, որ 2003թ.-ին, երբ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում էր, նմանաբնույթ գողությունները այնտեղ արդեն սովորական երևույթ էին և մարդիկ ավտոմեքենաների սրահներում որևէ իր չէին թողնում: Այդ ժամանակ Հայաստանում նման երևույթ դեռ չկար: Եվրոպայում տեղաբնակները դա  պայմանավորում էին իմիգրանտների անօրինական գործունեությամբ, ինչը մեր պարագայում բացակայում է, սակայն այնտեղ նա ականատես էր մեկ այլ երևույթի, որը մեզանում գրեթե բացառվում է: Մարդիկ իրենց բնակարանների աստիճանավանդակներում հանգիստ թողնում էին անձրևանոցներ, մանկական հեծանիվներ և կենցաղային այլ պարագաներ, չվախենալով, որ իրենց հարևանները դրանք կգողանան:

Մասնագետը խորհուրդ է տալիս բոլոր քաղաքացիներին, երբ մեքենայում մարդ չկա, սրահում չթողնել որևէ իր. «Անհրաժեշտության դեպքում ցանկալի է պահել դրանք բեռնախցիկում:  Այլապես դրանք նկատվում են հանցագործների կողմից և հափշտակվում: Նման պարագայում կորցնում եք ոչ միայն հափշտակված իրը, այլ նաև ստիպված եք գումար ծախսել մեքենայի ջարդված ապակին փոխարինելու վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիմեցինք նաև ոստիկանություն՝ հասկանալու, թե վերջին 5 տարիների ընթացքում քանի՞ նմանաբնույթ գողություն է եղել ու որքա՞նն բացահայտվել, խնդրեցին գրավոր ուղարկել հարցումը, այդպես էլ արեցինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել