Կողոպտել են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանի ավտոմեքենան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանի ավտոմեքենան կողոպտել են: Քերյանն Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Սա արդեն չափից դուրս է: Լավ ,ինչքա՞ն կարելի է: Նույն տարվա մեջ 2-րդ անգամ: Վարորդների կատարած ցանկացած աննշան խախտում անմիջապես արձանագրվում և տուգանվում է: Իսկ վարորդի նկատմամբ կատարված հանցագործությունն այդպես էլ մնում է չբացահայտված: Արդեն 2-րդ անգամ շենքի բակում վնասում են մեքենաս, թալանում ու անպատիժ մնում: Ամբողջ քաղաքը ողողված է տեսախցիկներով, անգամ անցորդների անցուդարձն եք նկարում (ՃՈ-ի ակտերում կցված տեսանյութերում բազմիցս ականատես ենք եղել): Եթե այդ աստիճան ուշադիր եք տեսախցիկներց այն կողմ ու մտահոգված եք վարորդների ճակատագրով, պահանջում եմ, որ օգտվելով ձեր սարքերով արված տեսանկարահանումներից, շատ արագ բացահայտեք իմ մեքենան վնասած և թալանած հանցագործին: Զգուշացնում եմ, որ կանգ չեմ առնելու, ու պայքարելու եմ մինչև վերջ: Դուք էլ գոնե մեկ անգամ գործեք հօգուտ վարորդի, ոչ թե ի վնաս վարորդի գրպանների»:

15253369_10211705451660579_6812004671408284870_n 15284858_10211705453140616_8842679853336542474_n 15220151_10211705454700655_4544143242825535274_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել