Երեք տասնյակից ավելի փաստաբանները ցանկանում են հասկանալ՝ արդյոք Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կարգապահական վարույթ հարուցվել է Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:
Փաստաբանների հայտարարության մեջ ասվում է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:
Հարգանքով՝
Փաստաբաններ՝
- Վահե Գրիգորյան
- Երվանդ Վարոսյան
- Տիգրան Եգորյան
- Վարդուհի Էլբակյան
- Մերի Ալավերդյան
- Արծրուն Բադալյան
- Արթուր Հարությունյան
- Հովհաննես Չամսարյան
- Գարիկ Գալիկյան
- Տիգրան Աբրահամյան
- Արայիկ Պապիկյան
- Լուսինե Հակոբյան
- Գուրգեն Հարությունյան
- Արթուր Քարամյան
- Հենրիկ Մարտիրոսյան
- Հակոբ Սաֆարյան
- Զառա Միրզոյան
- Քրիստինա Գևորգյան
- Գևորգ Դավթյան
- Գրիշա Բալասանյան
- Երեմ Սարգսյան
- Հայկ Հարությունյան
- Կարապետ Սիմոնյան
- Ժիրայր Սաֆարյան
- Սյուզաննա Խչեյան
- Դավիթ Հայրապետյան
- Գավիթ Գյուրջյան
- Անուշ Հարությունյան
- Վահագն Մարտիրոսյան
- Լուսինե Սահակյան
- Արմեն Մուխսիկարոյան
- Վահան Հովհաննիսյան
- Դիանա Գրիգորյան
- Ալինա Ավետիսյան
- Քրիստինա Բեյբության
- Տիգրան Աթանեսյան»