Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ապօրինի հրաստացման քրեականացման կիրարկմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի անդամներին կներկայացնի Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու որոշման նախագիծը, որի համաձայն՝ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասում «1542»-րդ թվից հետո լրացվելու է «310.1» թիվը:
Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի քննչական ենթակայությունը` հանցակազմի քննությունը վերապահելով Հատուկ քննչական ծառայությանը:
Նախագիծը, հաստատվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կներկայացվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ համատեղ՝ մեկ ընդհանուր փաթեթում:
Նախագծի ընդունման արդյունքում ապօրինի հարստանալը հանցակազմի քննությունը կվերապահվի Հատուկ քննչական ծառայությանը:
Նախատեսվում է, որ այս փոփոխությունն օրենքի ուժ կստանա հաջորդ տարվա հուլիսի 1-ից: